Որոնել
Արխիվ
28.07.2019  20:24

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց, բայց «Արսենալը» պարտվեց տնային գավաթը (VIDEO)

Լոնդնում կայացավ Էմիրաթների գավաթ ընկերական մրցաշարը, որի միակ խաղում մրցեցին «Արսենալն» ու «Լիոնը»: «Էմիրեյսթ» մարզադաշտում «զինագործները պարտվեցին 1:2 հաշվով:

35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Պյեր Էմերիկ Օբամեյանգը: Այնուամենայնիվ, երկրորդ կեսում Մուսա Դեմբելեի (67, 75) դուբլի շնորհիվ «առյուծները» հաղթանակ կորզեցին:

Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում էր: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին:

Այսպիսով, Սիլվինյոյի գլխավորած թիմը դարձավ ընկերական մրցաշարի չեմպիոն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000