Որոնել
Արխիվ
24.07.2019  10:51

Մեսսին որակազրկվեց

Կոպա Ամերիկայի երրորդ տեղի համար խաղում Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարմիր քարտ էր ստացել Չիլիի ընտրանու ֆուտբոլիստ Գարի Մեդելի հետ կոնֆլիկտի պատճառով: Հարավային Ամերիկայի կոնֆեդերացիան որոշել է մեկական խաղով որակազրկել երկու ֆուտբոլիստներին և տուգանել 1500 դոլարով, տեղեկանում ենք TyC Sports

 Խաղից հետո «ալբիսելեստեի» ավագը խիստ քննադատության էր ենթարկել կոնֆեդերացիային` մեղադրելով կոռուպցիայի ու վատ կազմակերպվածության մեջ: Այդ խոսքերի վերաբերյալ ԿՈՆՄԵԲՕԼ-ի որոշումը սպասվում է նվազագույնը 15 օր հետո:

Երեկ հայտնի է դարձել, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան նամակ է ուղարկել կոնֆեդերացիա, որում առկա է եղել նաև 32-ամյա խաղացողի ներողության խոսքերը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000