Որոնել
Արխիվ
22.07.2019  01:10

Համացանցում աստղ դարձած ֆուտբոլիստը տեղափոխվեց Երևանի «Տորպեդո» (PHOTO)

Երևանի «Տորպեդոն» պայմանագիր է ստորագրել 23-ամյա կիսապաշտպան Նորիկ Ավդալյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երիտասարդ ֆուտբոլիստը հայտնի է դարձել իր անկրկնելի սալտո-պենալտիի շնորհիվ։ Այդ գոլի տեսանյութը մեծ տարածում ունեցավ համացանցում, ինչի շնորհիվ Ավդալյանը հայտնի դարձավ։

Կարիերայի ընթացքում Ավդալյանը հանդես է եկել «Արարատում» և «Բանանցում», Կազանի «Ռուբինի» երկրորդ թիմում, ներկայացրել է Ռուսաստանի ֆուտբոլի ուսանողական հավաքականը:

Նորիկ Ավդալյանն արդեն երկու ստուգողական հանդիպման է մասնակցել «Տորպեդոյի» կազմում, որոնցից առաջինում երեք գնդակ է ուղարկել «Ալաշկերտ-2»-ի դարպասը (3:1):


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000