Որոնել
Արխիվ
22.07.2019  00:07

ԵԱ-Մ19. Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնությունում հայտնի դարձան այն ընտրանիները, ովքեր դուրս են եկել խմբերից ու կխաղան կիսաեզրափակչում։

Այսպիսով, այսօր Իռլանդիան 2-1 հաշվով հաղթեց չեխերին, իսկ Ֆրանսիան նույն B խմբում 100 տոկոսանոց արդյունք ապահովեց՝ 1-0 հաշվով առավելության հասավ Նորվեգիայի նկատմամբ։

Այսպիսով, Ֆրանսիան հաջորդ փուլում կմրցի Իսպանիայի, իսկ Իռլանդիան՝ Պորտուգալիայի հետ։ Կիսաեզրափակիչը կմեկնարկի հուլիսի 24-ին։

Հավելենք, որ Հայաստանի հավաքականն A խմբում միավոր չի վաստակել՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000