Որոնել
Արխիվ
21.07.2019  11:52

Անդրեյ Տալալաևի թիմի ռեկորդային մեկնարկը

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) երորրդ տուրում «Խիմկին», որը գլխավորում է Անդրեյ Տալալաևը, 4:1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Տեկստիլշչիկի» նկատմամբ:

Մերձմոսկովյան թիմը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Խիմկին» մեկնարկային երեք տուրերում 12 գոլ է խփել, ինչն այդ մրցաշարի պատմության ռեկորդն է, տեղեկանում ենք ФНЛ-ի պաշտոնական թվիթերյան էջից:

Մեկնարկային երեք տուրերում խփած գոլերի նախորդ ռեկորդը գրանցվել էր 1993 և 1994 թվականներին, երբ 11-ական գոլ էին խփել, համապատասխանաբար, «Չեռնոմորեցն» ու «Զվեզդան»:

Նշված խաղում «Խիմկիի» կազմում 29-րդ րոպեին փոխարինման է մտել Արշակ Կորյանը:

«Փյունիկի» նախկին մարզչի թիմը հաջորդ տուրում կընդունի «Ենիսեյին», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000