Որոնել
Արխիվ
21.07.2019  10:59

Գոլային պահերի տարափ. «Բավարիան» հաղթել է «Ռեալին» (VIDEO)

Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում հանդիպել են «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը»: Ամերիկյան Հյուսթոն քաղաքում կայացած խաղում մյունխենցիներն առավելության են հասել 3:1 հաշվով:

Բազմաթիվ գոլային պահերով անցած խաղում հաշիվը բացել է գերմանական թիմի կիսապաշտռպան Կորենտեն Տոլիսսոն (15-րդ րոպե): Երկրորդ խաղակեսում թիմերը բազմաթիվ փոխարինումներ են կատարել, ինչն ավելի շատ օգնել է «Բավարիային», որի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Ռոբերտ Լևանդովսկին (67) ու Սերժ Գնաբրին (69):

«Սերուցքայինները» հեղինակության գոլը խփել են 85-րդ րոպեին: Թիմի բրազիլացի նորեկ Ռոդրիգո Գոեսը տուգանային գեղեցիկ հարվածով գրավել է Ռոն-Թորբեն Հոֆմանի պաշտպանած դարպասի վերին անկյունը: Վերջինս 83-րդ րոպեին հարկադրված խաղադաշտ է մտել Սվեն Ուլրայխի փոխարիեն, ով կարմիր քարտ է ստացել: Առաջին խաղակեսում «Բավարիայի» դարպասը պաշտպանել է Մանուել Նոյերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000