Որոնել
Արխիվ
21.07.2019  00:36

Տիգրան Բարսեղյանը «Կայսարին» չի փրկել Մարկոս Պիզզելիի թիմի դեմ խաղում (VIDEO)

Ղազախստանի առաջնության 19-րդ տուրում «Կայսարը» սեփական հարկի տակ մրցել է  «Ակտոբեի» հետ ու պարտվել 0:1 հաշվով: Միակ գոլը 41-րդ րոպեին խփել է Արդակ Սաուլետը:

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Նա գոլ խփելու իրական պահ չի ունեցել և դարպասին փորձել է սպառնալ հեռահար հարվածներով:

«Ակտոբեի» կազմում հանդիպմանը չի մասնակցել վնասվածքից ապաքինվող Մարկոս Պիզզելլին:

«Կայսարը» 31 միավորով մնաց հինգերորդ տեղում, իսկ մինուս 12 միավորով առաջնությունը սկսած «Ակտոբեն» ունի 4 միավոր ու վերջին հորիզոնականում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000