Որոնել
Արխիվ
20.07.2019  23:47

Արթուր Ոսկանյան. «Մեր ֆուտբոլիստները մարզումների ժամանակ իդեալական են, բայց խաղի ժամանակ…»

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Պորտուգալիայի պատանեկան հավաքականից կրած պարտությունից (0:4) հետո մամուլի ասուլիս տվեց:

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել երկրպագուներին ու լրագրողներին, որովհետև ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այս երկու օրերի ընթացքում շատ ոգևորեցին մեր ֆուտբոլիստներին և հավատ ներշնչեցին: Այսօր դա զգացվում էր:

Եզրերում փոփոխություն էինք կատարել` ասպարեզ դուրս բերելով ավելի արագ ֆուտբոլիստների, որովհետև Պորտուգալիայի խաղը վերլուծելիս տեսել էինք, որ նրանց եզրային խաղացողներն արագ են: Ֆիզիկապես էլ ուժեղ էին, բայց ոչ Իտալիայի պես: Հարձակման եզրերից մեկում Գրենիկ Պետրոսյանն էր, իսկ մյուսում` Նարեկ Ալավերդյանը: Մեկը 18 տարեկան է, մյուսը` 17: Ուրախ եմ, որ Գրենիկը վերջին վեց ամսվա ընթացքում օրեցօր աճում է: Ինձ դուր է գալիս, որ նա վստահ է իր ուժերին, չի վախենում խաբքերի դիմել: Մեր շատ ֆուտբոլիստների հենց դա է պակասում, որ պատասխանատվություն չեն վերցնում իրենց վրա: Գոհ ենք Գրենիկի ու Նարեկի խաղից:

Առաջին օրից հասկանում էին, թե ինչ թիմերի դեմ ենք խաղալու, նրանց կազմերում ինչպիսի մակարդակի ֆուտբոլիստներ կան: Տղաներին ամեն կերպ ոգևորում էինք, որ նրանք մտնեն ու իսկական ֆուտբոլ խաղան, այլ ոչ թե գնդակն առաջ հարվածեն ու վազեն: Մրցաշարում պահեր եղան, որ թիմը վստահ էր խաղում, վերահսկում գնդակը, լավ գրոհում: Չէր բավարարում միայն խաղային փորձը: Ուրախալի է, որ մեր թիմի կեսը 19-երի տարիքից փոքր են և կարող են ապագայում շարունակել խաղալ այս թիմում: Կարելի է ասել` մենք 18 տարեկանների թիմով էինք խաղում: Շատ դժվար է վերահեսկել պորտուգալացու, ով ոչ վտանգավոր իրավիճակում գոլ է խփում:

Մեր ֆուտբոլիստները մարզումների ժամանակ գրոհի դուրս գալու, կասեցման և այլ հարցերում իդեալական են, բայց ասյօր այդպես միայն մեկնարկում էր: Հետո հոգնեցին և սխալներ սկսվեցին: Հարկավոր էր նաև մրցակցի պրեսինգի ժամանակ հեռահար փոխանցումով գնդակն անցկացնել մրցակցի պաշտպանների հետևում, բայց մեր պաշտպաններն ու կիսապաշտպաններն արագ չէին մտածում:

Մարզչի աշխատանքը միշտ տանջալի է, բայց ցանկացած պարտությունից մի նոր բան է սովորում: Շատ մեծ փորձ էր նաև ինձ համար: Երեք խաղերում էլ տարբեր տակտիկայով ենք գործել` ըստ մրցակցի: Երկու օր առաջ ՈւԵՖԱ-ի աշխատակիցների հետ էի զրույցում և նրանք նշում էին, որ զարմացած էին Իտալիայի դեմ խաղի մեկնարկային 25 րոպեներին մեր թիմի խաղից: Նշեցին, որ կատարյալ տակտիկա էինք ընտրել, մրցակցին ոչինչ թույլ չտվեցինք ստեղծել և միայն կատարողական վարեպետության թերացման պատճառով հաշվի մեջ առաջ չանցնանք:

Պորտուգալիան մրցաշարում լավագույն ստանդարտներ իրացնողն է, Իսպանիային ու Իտալիային այդպես գոլ է խփել, բայց մենք վերլուծել էինք և այսօր նրանք այդպիսի իրավիճակներում գոլային պահ գրեթե չունեցան:

Ցանկացած այսպիսի հավաքակններից, եթե 2-3 ֆուտբոլիստ հասնի ազգային հավաքական, դա կհամարվի իդեալական: Մենք ունենք շատ լավ ապագա ունեցող ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հասնել ազգային հավաքական:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000