Որոնել
Արխիվ
20.07.2019  18:42

Ծաղր, հեթ-տրիկ, վիրավորանք. Զլատան Իբրահիմովիչի խելահեղ օրը (VIDEO)

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Լոս-Անջելես Գելաքսին» դերբիում 3:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելեսին»:

Խաղից առաջ Գելաքսիի առաջատար Զլատան Իբրահիմովիչին կարծիք են հարցրել մրցակցի հարձակվող Կառլոս Վելայի մասին, ով մրցաշարի լավագույն ռմբարկուն է, իսկ նրա թիմը` բացահայտ առաջատարը: Իբրահիմովիչը պատասխանել է, որ մեքսիկացին 29 տարեկանում արդեն MLS-ում է խաղում, իսկ նա այդ տարիքում Եվրոպայի լավագույններից էր:

Հանդիպումը վերածվել է հենց Զլատանի ու Վելայի դիմակայության: Մեքսիկացին դարձել է  դուբլի հեղինակ, իսկ շվեդը` հաղթական հեթ-տրիկի: Հատկապես գեղեցիկ է ստացվել նրա առաջին գոլը:

Մրցավեճից հետո Իբրահիմովիչը վիճաբանել է մրցակցի մարզչի հետ ում ասել է. «Փախչիր տուն, փոքրիկ պոռնիկ»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000