Որոնել
Արխիվ
19.07.2019  21:52

Դրագոևիչ. «Շկուպիի» հետ առաջին խաղին պատրաստ չէի»

Եվրոպա լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում (առաջին հանդիպումը՝ 3-3) «Փյունիկը» արտագնա մրցավեճում հանդիպեց մակեդոնական «Շկուպիին» ու հաղթեց՝ 2-1։ 

Հանդիպումից հետո երևանյան ակումբի մամուլի ծառայությանը մեկնաբանություն է տվել դարպասապահ Անդրեա Դրագոևիչը։

«Իսկապես շատ ծանր խաղ էր: Մենք լավ թիմի դեմ էինք խաղում: «Շկուպին» ցույց տվեց, որ նա լավ թիմ է՝ լավ երկրպագուներով: Նա այսօր ցույց տվեց իր «բնավորությունը», բայց, կարծում եմ, երկու խաղերում էլ մենք ավելի լավ էինք խաղում, մենք ունեինք ավելի մեծ հնարավորություններ:

Եթե առաջին խաղում մենք բաց թողեցինք 3 գոլ, ապա այսօր հեշտությամբ կարող էինք 5 գոլ խփել: Ամենակարևորն այն է, որ անցանք հաջորդ փուլ, և ես ուրախ եմ դրա համար: Կարծում եմ` նրանք մեզ ավելի մոտիվացրին:

Անկեղծ ասած` ինձ համար ավելի լավ էր խաղալ նրանց երկրպագուների ներքո, որովեհտև ֆուտբոլային մթնոլորտ էր ստեղծվել և, բացի այդ, ես իմ պատճառն ունեմ, այսօր հաղթել եմ և շատ երջանիկ եմ ու հպարտ: Կարծում եմ` առաջին խաղում դեռևս պատրաստ չէի, բայց այս խաղին ոչ միայն ես, այլև ամբողջ թիմն էր լավ պատրաստվել: Շատ կարևոր է, որ մենք հաղթեցինք, կարծում եմ` ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է Դրագոևիչը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000