Որոնել
Արխիվ
18.07.2019  09:42

Մխիթարյանը մասնակցեց «Արսենալ» – «Բավարիա» խաղին. հաղթական գոլը` 88-րդ րոպեին (VIDEO)

Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում «Արսենալն» ու «Բավարիան» հանդիպել են ԱՄՆ-ում: Լոնդոնցիները հաղթել են 2:1 հաշվով:

Անգլիական թիմը 49-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է անցել Լուիս Պոզնանսկու ինքնագոլից հետո: 71-րդ րոպեին պատասխան գոլը կազմակերպել են փոխարինման մտած Սերժ Գնաբրին ու Ռոբերտ Լևանդովսկին: Լեհը գլխի հարվածով գրավել է դարպասը:

Հաղթական է դարձել 88-րդ րոպեին «Արսենալի» 18-ամյա ֆուտբոլիստ Տրիս Ջոն-Ջուլսի պատ խաղարկելն ու փոխանցում կատարելը, որից հետո Էդվարդ Նկետիան մոտ տարածությունից գրավել է դարպասը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում է եղել: Նա փոխարինվել է 64-րդ րոպեին:

Հուլիսի 21-ին Ունաի Էմերիի թիմը կմրցի «Ֆիորենտինայի» հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000