Որոնել
Արխիվ
18.07.2019  02:19

Մինասյան. «Միակ բանը, որ չհաջողվեց «Արարատ-Արմենիային»՝ որակով և արագ հակագրոհելն էր»

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Արարատ-Արմենիան» պատասխան խաղի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց շվեդական ԱԻԿ-ի հետ ու պարտվեց՝ 1-3 (առաջին խաղը՝ 2-1)։ 

Հետխաղյա մամուլի ասուլիս տվեց հայկական ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Գոհ եմ մեր թիմի խաղից։ Առաջին խաղակեսում պաշտպանությունում լավ գործեցինք։ Վտանգավոր պահեր եղան մեր դարպասին, բայց՝ ստանդարտների ժամանակ։ Միակ բանը, որ չստացվեց՝ հակագրոհներն էին։ Չէինք կարողանում հակագրոհել որակով և արագ։ 

Երկրորդ խաղակեսի սկզբում կոնցենտրացիայի պակաս կար մեզ մոտ։ Մրցակիցը բարձր մակարդակ ունի։ Չեմ կարող մեր թիմից որևէ մեկին ասել, որ վատ խաղ անցկացրեց։ Դեռ աճելու տեղ ունենք, համենայն դեպս, շնորհակալություն եմ հայտնում թիմին։

Վերջին 10 րոպեում «Արարատ-Արմենան» 4 հարված է կատարել դարպասին, բայց այդտեղ կա նաև հակառակորդի գործոնը, թե ինչքանով էր մեզ թույլ տալիս գրոհել։ Այնուամենայնիվ, տղաների մոտ տեսա այդ ձգտումը»,- ասել է Մինասյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000