Որոնել
Արխիվ
17.07.2019  23:00

«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ զիջելով ԱԻԿ-ին (VIDEO)

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Արարատ-Արմենիան» պատասխան խաղի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց շվեդական ԱԻԿ-ի հետ։

Գայտոմը 47 և 52-րդ րոպեներին գոլ խփեց շվեդների կազմում՝ դառնալով դուբլի հեղինակ։ 62-րդդ րոպեին Լարսոնը հաշվը խոշոր դարձրեց, բայց արարատցիներին 77-րդ րոպեին խոշոր պարտությունից փրկեց Անտոն Կոբյալկոն։ Հայկական թիմին ավելին անել չհաջողվեց և խաղն ավարտվեց 3-1 հաշվով։

Հիշեցնենք, որ Հայաստանում կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2-1 հաշվով։ Այսպիսով, ԱԻԿ-ը դուրս եկավ հաջորդ փուլ, իսկ Վարդան Մինասյանի թիմը կխաղա Եվրոպա լիգայի որակավորման փուլում։ Մրցակիցը Ջիբրալթարի «Լինկոլնն» է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000