Որոնել
Արխիվ
17.07.2019  10:45

Մրցակիցը` 8 ֆուտբոլիստով. Մոսկվայի «Արարատը» մեկնարկել գերխոշոր հաղթանակով

Մոսկվայի «Արարատը» մեկնարկել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում (ուժով երրորդ): «Կենտրոն» գոտու մեկնարկային տուրում «Արարատը» 8:2 հաշվով ջախջախել է «Սատուրնին»:

Հեթ-տրիի հեղինակ է դարձել Իրակլի Լոգուան: Գոլերից մեկը խփել է «Փյունիկի» նախկին պաշտպան Վյաչեսլավ Դմիտրիևը:

Ռամենսկոյի թիմը խաղն ավարտել է 8 ֆուտբոլիստով: 2:2 հաշվի ժամանակ, երկրորդ կեսի սկզբում հյուրերը ստացել են առաջին կարմրր քարտը, իսկ 2:6 հաշվի պահին, ևսը երկուսը:

Երկրորդ տուրում մոսկվացիներն ընդունելու են «Զորկիին», որը գլխավորում է «Միկայի» նախկին մարզիչ Սերգեյ Յուրանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000