Որոնել
Արխիվ
17.07.2019  00:14

Մինասյան. «Այնպես չէ, որ առաջին րոպեներից «Արարատ-Արմենիան» պաշտպանվելու է»

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում Շվեդիայում ուժերը կչափի ԱԻԿ-ի հետ (առաջին խաղը՝ 2-1)։ Հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդես է եկել նախախաղային մամուլի ասուլիսով։

«Ես չեմ ցանկանում շատ բացել խաղաքարտերը, բայց այնպես չէ, որ մտնելու ենք դաշտ ու մեկնարկից սկսենք պաշտպանվել։ Համենայն դեպս, մրցակիցը կարող է մեզ ստիպել անել դա։ Արդեն մեկ խաղ անցկացրել ենք այս թիմի հետ ու գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Կփորձենք օգտագործել դա։

Վաղվա խաղի սցենարը լրիվ այլ է լինելու, որովհետև առաջին խաղի արդյունքն առկա է։ Մենք սպասում ենք մեծ ճնշման հակառակորդի կողմից։

Օգանա Լուիսի («Արարատ-Արմենիայի» հարձակվող) հետ կապված խնդիրներ կան։ Նա չի մասնակցի վաղվա խաղին և խառնել է մեր պլանները։ Գաղտնիք բացեմ՝ պլանավորել էինք, որ նա պետք է դաշտ դուրս գա։ Ունենք այն, ինչ՝ ունենք։ Պետք է պատրաստվենք և փորձենք հաջող խաղալ։ 

Փոխհամագործակցությունը բարելավելը երկար պրոցես է։ Մեզ մոտ նախորդ խաղում ավելի լավ էր ստացվում պաշտպանությունը, քան՝ հարձակումը։ Դա բնական է, որովհետև 3-4 նոր խաղացողներ կային հիմնական կազմում։ Շարունակական պատրաստվելու ենք․․․Հարձակման կառուցումը միշտ ավելի ժամանակատար է, քան՝ պաշտպանությունը։ 

Հուսով եմ՝ մեր թիմը հոգեբանորեն պատրաստ կլինի, որովհետև շատերի համար առաջին անգամն է նման մեծ ստադիոնում խաղալը։ Նաև գիտեմ, որ հանդիսականների քանակը նույնպես շատ է լինելու։ Հուսով եմ՝ առաջին րոպեներից հետո այդ լարվածությունը կանցնի և թիմը կկենտրոնանա խաղի վրա»,- ասել է Մինասյանը։

Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին, «Ֆրենդս Արենայում», որը տեղավորում է 50 հազար հանդիսական։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000