Որոնել
Արխիվ
16.07.2019  15:00

Ըմբշամարտ. Լևոն Ջուլֆալակյան. «Գոտեմարտ առ գոտեմարտ Արթուր Ալեքսանյանն ավելացնում էր»

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է իր սաների ելույթները Եվրոպական երկրորդ խաղերում, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

- 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանի առաջին երկու գոտեմարտերը մի փոքր ծանր ստացվեցին: Իմ կարծիքով՝ դա մրցումային դադարի հետ էր կապված: Սակայն տեսաք, որ գոտեմարտ առ գոտեմարտ Արթուրն ավելացնում էր և շատ որակով գոտեմարտեր անցկացրեց, հատկապես եզրափակչում, որտեղ ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին:

Կարապետ Չալյանը ևս շատ լավ գոտեմարտեր անցկացրեց: Ճիշտ է՝ այդ քաշային կարգում հիմնական մրցակիցները չէին մասնակցում, սակայն այս պարագայում էլ շատ լավ մասնակցեց և դարձավ արծաթե մեդալակիր:

60 կգ քաշային կարգում հանդես եկած Արմեն Մելիքյանից դժգոհ եմ, ինչպես նաև սպասելիքներ ունեինք Մաքսիմ Մանուկյանից, որն իրեն չարդարացրեց:

Ինչ վերաբերում է 67 կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Ասլանյանին՝ կիսաեզրափակչում նրա մրցակցի՝ վրացի ըմբիշի մարմինը յուղված էր: Այս մասին անընդհատ խոսվում է: Շատ բողոքներ են ներկացվում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային այս հարցով, նրանք էլ այժմ փորձում են նոր տեխնոլոգիա գտնել, մշակել, որպեսզի այս հարցին վերջնական լուծում տան: Այս պարագայում արդար մրցակցության մասին խոսք լինել չի կարող: Այս մեթոդը տարիներ ի վեր կիրառվել է ըմբիշների կողմից, ժամանակն եկել է՝ խոսքից գործի անցնելուն և վերացնելու այս «չարիքը»: Երրորդ տեղի համար պայքարում Կարենը անարդար մրցավարության զոհ դարձավ:

Գոտեմարտի հաջորդ օրը մենք խոսել ենք խաղերի մրցավարական անձնակազմի ղեկավարի հետ: Նա ասաց, որ իրենք էլ են զգացել իրենց սխալները: Սակայն տեսնում եք, որ առ այսօր միայն խոսքեր ենք լսել: Ընդհանուր առմամբ՝ լավ մասնակցություն էր: 5 մասնակիցների մեջ ունեցանք ոսկե և արծաթե մեդալներ, կորցրինք բրոնզե մեդալը,- եզրափակել է մասնագետը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000