Որոնել
Արխիվ
16.07.2019  12:32

Լյուքսեմբուրգցի մրցավարները կսպասարկեն «Մակեդոնիա» - «Ալաշկերտ» հանդիպումը

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ կհանդիպի «Մակեդոնիային»:

Խաղը կսպասարկի Լյուքսեմբուրգի մրցավարական կազմը՝ Կրիստոֆ Պիրեսի գլխավորությամբ: Նրան եզրերում կօգնեն Դանիել Դա Կոստան ու Դավիդ Մատեուս Սանտոսը: Չորրորդ պաշտոնյան կլինի Ժերեմի Մյուլլերը:

30-ամյա Պիրեսը իր կարիերայի ընթացքում սպասարկել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի, Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի, Մ-17 Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներ: 2018թ.-ի Եվրոպայի լիգայի «Սենթ Ժոզեֆ» - «Բ-36» խաղում 12 դեղին քարտ է ցույց տվել, նշանակել մեկ տասնմեկ մետրանոց:

Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել է «Ալաշկերտի» հաղթանակով՝ 3-1 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 18-ին, Երևանի ժամանակով 18:30-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000