Որոնել
Արխիվ
16.07.2019  12:05

«Շկուպի» - «Փյունիկ». խաղը կսպասարկեն ուկրաինացիները

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ կհանդիպի մակեդոնական «Շկուպիին»:

Խաղը կսպասարկի ուկրաինական մրցավարական կազմը՝ Վիտալի Ռոմանովի գլխավորությամբ: Նրան եզրերում կօգնեն Անդրեյ Սկրիպկան ու Իգոր Ալյոխինը: Չորրորդ պաշտոնյան կլինի Վիկտոր Կոպիյևսկին:

Ռոմանովը իր կարիերայի ընթացքում սպասարկած 121 խաղում 681 անգամ զգուշացրել է ֆուտբոլիստներին, ցույց տվել 49 կարմիր քարտ և նշանակել 29 տասնմեկ մետրանոց:

Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 18-ին, Երևանի ժամանակով 22:30-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000