Որոնել
Արխիվ
16.07.2019  11:40

ԱԻԿ - «Արարատ-Արմենիա» խաղը վստահվել է իռլանդացի մրցավարներին

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Շվեդիայում կհյուրընկալվի ԱԻԿ-ին:

խաղը կսպասարկի իռլանդական մրցավարական կազմը՝ Ռոբերտ Հենեսիի գլխավորությամբ: Եզրերում նրան օգնելու են Ալեն Լինչն ու Դերմոտ Բրութոնը: Չորրորդ պաշտոնյան Դեմիեն ՄաքԳրեյթն է:

Հենեսին իր կարիերայի ընթացքում սպասարկած 102 պաշտոնական խաղերում 395 դեղին քարտ է ցույց տվել, 28 անգամ հեռացրել ֆուտբոլիստներին, նշանակել 28 տասնմեկ մետրանոց:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց 2-1 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000