Որոնել
Արխիվ
16.07.2019  01:43

Transfermarkt-ն իջեցրել է Մեսսիի գինը. նա նահանջել է ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակում

Transfermarkt.de աշխարհահռչակ կայքն իջեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեը։

Արգենտինացու արժեքն այժմ կազմում է 150 մլն եվրո՝ նախկին 160-ի փոխարեն։

Նշվում է, որ դա կապված է ֆուտբոլիստի տարիքի հետ։ Հունիսին նա դարձավ 32 տարեկան։

Այդպիսով, Մեսսին իջավ 6-րդ հորիզոնական աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների թվում՝ տեղը զիջելով «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարին։

Նախորդ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 50 խաղի, դարձել 51 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000