Որոնել
Արխիվ
15.07.2019  15:30

«Նոայի» շնորհանդեսը խոշոր իրադարձության է վերածվելու

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի աջակցությամբ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019թ. եզրափակչի նախօրեին տեղի կունենա NOAH MUSIC FEST-ը: 

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ֆուտբոլային «Նոա» ակումբի շնորհանդեսը, որին կհաջորդի համերգային ծրագիր: Համերգի գլխավոր հյուրը երաժշտական մի շարք մրցանակների նոմինանտ, երաշժտական ամենամեծ փառատոնների սպասված հյուր ST-ն է, տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

NOAH FEST-ի բեմը կմիավորի Հայաստանի և Ռուսաստանի արտիստներին: Համերգային ծրագրում այնպիսի երգիչներ են, ինչպիսին են BLACK STAR-ից Միշա Մարվիչնը, Արսը և Նազիման: Հանդես են գալու Noah Music լեյբլի աստղեր 8ADIM-ը, Լիլան, Jmar-ը, Clay-Ը և Արտյոմ Դոգման: Իրենց ելույթներով կներկայանան նաև լայն ճանաչում ունեցող երաժիշտներ Իվան Վալեևը, Արամ MP3-Ը ու «Գարի և Սոնա» բենդը:

ՆՈԱ ֆուտբոլային ակումբի շնորհանդեսին և երաժշտական ծրագրից բացի, NOAH FEST-ը կվերածվի սպորտային հարթակի, որի տարածքում կանցկացվել ֆուտբոլային խաղեր ֆուտբոլիստների և արտիստների միջև:

Միջոցառումը կմեկնարկի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում: Մուտքն ազատ է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000