Որոնել
Արխիվ
15.07.2019  10:55

Նեյմար. «Կարիերայիս լավագույն հիշողությո՞ւնը. «Բարսելոնա» – ՊՍԺ` 6:1»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատասխանել է ֆուտբոլում լավագույն պահերի մասին հարցերին:

«Կարիերայիս լավագույն պահերը երկուսն են: Մեկը` Օլիմպիական խաղերում Բրազիլիայի հավաքականի հետ հաղթանակը, իսկ մյուսը` ՊՍԺ-ի նկատմամբ «Բարսելոնայի» կազմում քամբեքը: Երբեք այդպիսի զգացմունքներ չեմ ունեցել, որքան 6-րդ գոլից հետո:

 Հանդերձարանից լավագույն հիշողությունը նույնպես այդ խաղի հետ է կապված: Դա բացարձակ ուրախություն էր: Մենք խելագարվել էինք այդ քամբեքից հետո: Մեզ` բոլորիս համար դա լավագույն զգացմունքն էր»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Instagram-ում Oh My Goal էջը:

Հիշեցնենք, որ 2016-17 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» Փարիզում ՊՍԺ-ին զիջել է 0:4 հաշվով, իսկ պատասխան խաղում հաղթել` 6:1: Նեյմարը դարձել է դուբլի ու որոշիչ գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000