Որոնել
Արխիվ
14.07.2019  21:55

Դենիա. «Հայաստանի հավաքականը չզարմացրեց, բայց քաջություն ունեցավ որսալ պահը»

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի Հայաստան – Իսպանիա հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Սանտյագո Դենիան ամփոփեց խաղը:

«Մեր մրցակիցը դժվարություններ առաջացրեց, բայց կարողացանք լուծել խնդիրները և հաղթել: Բարդ հանդիպում էր: Գնահատականը դրական է: Սա հնարավորություն կտա ավելի լավ նախապատրաստվել հաջորդ հանդիպումներին:

Աբել Ռուիսին ասպարեզ դուրս չբերեցինք, որովհետև նա փոքր վնասվածք ուներ: Որոշեցինք ռիսկի չդիմել, որ հաջորդ հանդիպումներին ավելի լավ պատրաստ լինի:

Կարծում եմ` Հայաստանի հավաքականը բարձր մակարդակի խաղ անցկացրեց: Պետք է իրատես լինենք, հայերը դժվարություններ ունեին, բայց կարողացան խաղալ:

Հայաստանի հավաքականը չզարմացրեց: Տեսանք այն, ինչ սպասում էինք նրա խաղերի տեսագրությունները դիտելուց հետո: Թիմը լավ պատրաստված էր ու մրցունակ:

Հայաստանի հավաքականի գոլային պահերը ստանդարտ իրավիճակներից հետո էին: Նա կարողացավ և քաջություն ունեցավ պահը որսալ: Ճիշտ գնահատեց մեր դարպասապահի դիրքը և գրավեց դարպասը: Մենք պետք է այդ դրվագները վերլուծենք Պորտուգալիայի ու Իտալիայի հետ խաղերից առաջ»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000