Որոնել
Արխիվ
14.07.2019  20:47

ԵԱ-Մ19. Հայաստան - Իսպանիա. «Բարսելոնայի» ֆուտբոլիստները վճռեցին խաղի ելքը (VIDEO)

Հայաստանում մեկնարկած Մ-19 Եվրոպայի առաջնության բացման խաղում Հայաստանի ընտրանին A խմբում մրցեց Իսպանիայի հետ («Հանրապետական» ստաիոն) ու պարտվեց՝ 1-4։

13-րդ րոպեին Ալեխանդրո Օրելյանան առաջ մղեց իսպանացիներին, 51-րդ րոպեին Արսեն Եղիազարյանը հավասարեցրեց հաշիվը, Խուան Միրանդան 58-րդ րոպեին կրկին նժարը թեքեց իսպանացիների կողմը, իսկ երրորդ գոլը 64-րդ րոպեին հեղինակեց Մարկես Մենդեսը։ Խաղի վերջնամասում  ավելացված 6 րոպեներն արդեն ավարտվել էին, բայց մրցավարը չսուլեց և թույլ տվեց իսպանացիներին շարունակել գրոհը, ինչը կրկին բերեց գոլի։ Աչքի ընկավ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Վիկտոր Միլեխոն։ 

Հավելենք, որ առաջին 3 գոլերը Հայաստանի հավաքականը բաց թողեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից։

Այսպիսով, Իսպանիան առաջին տուրից հետո վաստակեց 3 միավոր։ Հիշեցնենք՝ այսօր կկայանա խմբի մյուս հանդիպումը՝ Իտալիա - Պորտուգալիա (21:00)։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000