Որոնել
Արխիվ
14.07.2019  15:52

Երևանում կայանալիք Եվրո-2019-ը ցուցադրվելու է նվազագույնը 50 երկրներում

Այսօր` հուլիսի 14-ին Երևանում մեկնարկում է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարը ցուցադրվելու է նվազագույնը 50 երկրներում:

Հայաստանում խաղերը ցուցադրելու է Առաջին ալիքը, Ֆրանսիայում` La chaine L'Equipe-ը, Գերմանիայում` Sport1-ը, Իտալիայում` RAI-ն, Ռուսաստանում` Match TV-ին, Իսպանիայում` TVE-ն, Մեծ Բրիտանիայում` BBC-ն, Չինաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում` ESPN Play-ը, ԱՄՆ-ում` ESPN-ը:

Ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

Հիշեցնենք, որ «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք բացման խաղում հանդիպելու են Հայաստանն ու Իսպանիան: Մեկնարկը` 18:45-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000