Որոնել
Արխիվ
14.07.2019  01:05

Ալեքսանդր Կարապետյան. «Առաջին հանդիպման համար լավ տեսք ունեինք»

Հայաստանի ազգային հավաականի հարձակվող, «Սոչիի» նորեկ Ալեքսանդր Կարապետյանը խոսել է Ռուսատանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում կայացած «Սպարտակի» հետ արտագնա խաղի մասին, որտեղ ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին (0-1)։

«Մենք լավ խաղացինք, ես ուրախ եմ։ Մենք նոր ֆուտբոլիստներ ունենք և առաջին խաղի համար լավ տեսք ունեինք։ Ցավոք, ոչ մի միավոր չենք տանի այստեղից: Մենք «Սպարտակի» հարկի տակ ենք խաղում։ Ցանկանում էինք գոլ խփել, բայց ֆուտբոլում լինում է, որ վերջին վայրկյաններին գոլ ես ընդունում։

«Սպարտակի» դարպասին 11 մետրանոց կար։ Մենք դիտել ենք կրկնապատկերը, բայց սա ֆուտբոլ է․ երբեմն մրցավարը սուլում է, երբեմն՝ լռում։ Նա նույնպես մարդ է, նույնպես սխալվում է։ Ցավոք, Ռուսաստանում չկա VAR համակարգը։

Մենք մարզվում ենք ընդամենը մեկ շաբաթ, բայց, կարծում եմ, որ լավ ենք խաղում միասին։ Տոչիլինը մեզ օգնել է, որ հարմարվենք։ Այսօր տանը չէինք խաղում, իսկ «Սպարտակը» փոքր թիմ չէ։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ էր։ Մարզիչը լավ աշխատանք է կատարել։ Տղաները հիանալի են զգում իրենց միասին և դա տեսանելի է խաղադաշտում։ Տոչիլինը գովեց մեզ, բայց, իհարկե, գոնե մեկ միավոր չհերիքեց»,- Կարապետյանի խոսքերն է մեջբերում sport24.ru-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000