Որոնել
Արխիվ
14.07.2019  00:40

Սևան Կարիան. «Գրիզմանը հիասթափված է «Ատլետիկոյի» պահվածքից»

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանի փաստաբան Սևան Կարիանը նշել է, որ ֆուտբոլիստը հիասթափված է նախկին ակումբից՝ «Ատլետիկոյից»։

«Ատուանը շատ հիասթափված է «Ատլետիկոյի» պահվածքից։ Նրանք ֆուտբոլիստին այլ բան են ասում, բայց անում են հակառակը։ Թող «Ատլետիկոն» անի այն, ինչ ճիշտ է գտնում։ Մենք էլ նույնը կանենք, եթե պահանջվի։ Հիմա Գրիզմանը միայն ցանկանում է մտածել կարիերայի նոր էջի մասին»,- Կարիանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ն։

Հիշեցնենք՝ մադրիդյան ակումբը ցանկանում է դատական գործ սկսել ֆուտբոլիստի ու «Բարսելոնայի» դեմ։ Տրանսֆերի համար վճարվել է 120 մլն եվրո։ Դա տեղի է ունեցել, երբ 28-ամյա խաղացողի հրաժարագինն 80 մլն եվրոյով իջել է հուլիսի 1-ից։ «Ատլետիկոն» կարծում է, որ ֆուտբոլիստն ավելի վաղ է համաձայնության հասել կատալոնական ակումբի հետ ու պահանջում է նրա նախորդ հրաժարագնի գումարը, որը մինչև հուլիսի 1-ը կազմում էր 200 մլն եվրո։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000