Որոնել
Արխիվ
13.07.2019  21:17

Չալըշըրը մասնակցեց Շվեդիայի առաջնության հերթական խաղին

Շվեդիայի առաջնության 15-րդ տուրում «Գյոտեբորգը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆալկենբերգի» հետ։ Առաջինն աչքի ընկան հյուրերը, բայց մրցակցին վերջին վայրկյաններին՝ 90+6-րդ րոպեին հաջողվեց հաշիվը հավասարեցնել՝ 1-1։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում անցկացրեց։

Այսպիսով, «Գյոտեբորգը» վաստակեց 26 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 21-ին, տանը, «ԱՖԿ Էսկիլստունայի» հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000