Որոնել
Արխիվ
13.07.2019  17:45

Պաշտոնական. Յուրի Ջորկաեֆի որդին հաջող փորձաշրջանից հետո պայմանագիր է կնքել (PHOTO)

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած հայ նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորակեֆի որդին` Օան Ջորկաեֆը կարիերան շարունակելու է Շոտլանդիայում:

22-ամյա կիսապաշտպանը հաջող փորձաշրջան անցնելուց հետո մեկ տարվա պայմանագիր է կնքել Շոտլանդիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Սենթ Միրենի» հետ, հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը:

Նա այդ ակումբին միացել է ազատ խաղացողի կարգավիճակով: Իր նոր թիմում Ջորկաեֆ կրտսերը հանդես է գալու 23 համարի մարզաշապիկով:

Վերջին երկու տարիներին Օանը հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտի» երկրորդ թիմում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000