Որոնել
Արխիվ
13.07.2019  14:53

Գերմանական «Հանզայի» հայ ֆուտբոլիստը չի մասնակցելու Եվրո-2019-ին

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ու Ռոստոկի «Հանզայի» պատանեկան թիմի հենակետային կիսապաշտպան Սարգիս Մարտիրոսյանը չի մասնակցելու Երևանում կայանալիք Եվրո-2019-ի եզրափակիչ փուլին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց հայկական թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Մարտիրոսյանը վնասվածք է ստացել «Լոռիի» դեմ ընկերական մրցավեճում (0:0):

«Երկար ժամանակ է հետևում ենք Մարտիրոսյանի ելույթներին: Վեց ամիս առաջ նա վիրահատվել էր ու միայն 2 ամիս առաջ սկսել մարզվել: Նա մեկ տարի փոքր է (18 տարեկան է-խմբ.), բայց որոշեցիք հրավիրել նրան:

Ցավում եմ, որ վնասվածքը լուրջ է: Եթե նրան խաղացնենք, այն կարող է ավելի խորանալ, ինչը կխանգարի նրա հետագա կարիերային: Որոշվեց Սարգիսին կրկին ուղարկել Գերմանիա, նույն բժշկի մոտ: Ավելի լավ կլինի, որ նա ամբողջովին ապաքինվի և մեր Մ19 հավաքականի կազմում մասնակցի աշնանը կայանալիք մյուս խաղերին: Եվրո-2019-ը նա բաց կթողնի»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000