Որոնել
Արխիվ
13.07.2019  15:30

Ճանաչված ֆիլմի դիտում` Հայաստանի Մ19 հավաքականը լրացուցիչ մոտիվացիայի համար

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը հուլիսի 14-ին մեկնարկելու է Հայաստան – Իսպանիա հանդիպումով: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը տեղեկացրեց, որ ֆուտբոլիստների լրացուցիչ մոտիվացիա հաղորդելու համար դիտել են ռուսական հայտնի ֆիլմը:

 «Մենք մարզիչներով ու անձնակազմով հայրենասիրական թեմայով ամեն օր մի ինչ-որ բան մտածում ենք լրացուցիչ մոտիվացիայի համար: Օրինակ, երեք թիմի հետ դիտել ենք «Движение вверх» ֆիլմը:

Խաղերից առաջ կլինեն նաև հոլովակներ ու խոսքեր, որոնք ավելի կմոտիվացնեն ֆուտբոլիստներին»:

Հիշեցնենք, որ Երևանում կայանալիք հանդիպումը մեկնարկելու է ժամը 18:45-ին:

Հավելենք, որ «Движение вверх» ֆիլմը պատմում է 1972 թվականի Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպման մասին, որում ԽՍՀՄ-ի հավաքականը հաղթել է զորեղ ԱՄՆ-ի ընտրանուն: Խաղի ավարտից երեք վայրկյան առաջ խորհրդային ընտրանու թիմը հաշվի մեջ զիջելիս է եղել, սակայն կարողացել է հաղթանակ կորզել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000