Որոնել
Արխիվ
12.07.2019  19:19

Մխիթարյան. «Հպարտ եմ, թե ով եմ դարձել, ինչի եմ հասել և որտեղ եմ գտնվում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը uefaprogrammes.com-ին տված հարցազրույցում խոսել է Մ-19 հավաքականում իր անցկացրած ելույթների և այլնի մասին։ 

-Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ հագաք Հայաստանի հավաքականի մարզաշապիկը երիտասարդական կազմում։

-Ինձ շատ հպարտ էի զգում։ Միշտ հաճույք եմ ստացել, երբ խաղացել եմ հավաքականում։ Այդ տարիքում դա մեծ փորձ էր մեզ համար, որովհետև նման խաղեր թիմում ոչ հաճախ էին լինում։

-Պատմեք ձեր փորձից Մ-19 հավաքականում։ Ի՞նչ են ֆուտբոլիստները ուսումնասիրում այդ տարիքում։

-Խաղում էինք ավելի ուժեղ մրցակիցների հետ, քան՝ ներքին առաջնությունում։ Այդ մակարդակում ես հասկացա, որ ֆուտբոլը շտ ավելի արագ խաղ է և պետք է ավելի արագ որոշումներ կայացնենք, որովհետև մտածելու ժամանակը շատ քիչ է։ Դա թույլ է տալիս հասկանալ, թե ինչ պետք է անել, որպեսզի բարելավվեն անհատական որակները։

-Ինչպե՞ս դա օգնեց Ձեր խաղային զարգացմանը։

-Դա շատ օգնեց, որպեսզի զարգցնեմ իմ ունակությունները։ Ֆուտբոլիստը շատ բան է սովորում կարիերայի սկզբնական հատվածից։

-Ո՞րն են Ձեր լավագույն հիշողությունները խաղի մասին այդ տարիքում։

-Կյանքի յուրաքանչյուր ժամանակաշրջան իր հիշողություններն ունի։ Երբեմն դու հաղթում ես, երբեմն էլ՝ պարտվում։ Օրինակ, հիշում եմ, որ ստացա իմ առաջին կարմիր քարտը կարիերայում։

-Ի՞նչ էիք զգում, երբ կարիերան դեռ առջևում էր։ Ուրա՞խ էիք, թե ճնշում էիք զգում։

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր խաղացող դաշտ մտնելուց առաջ ճնշում է զգում։ Դա անցնում է, երբ առաջին անգամ դիպչում ես գնդակին։ Պետք է հաճույք ստանալ խաղից, անկախ նրանից՝ հաղթում ես, թե՝ պարտվում։

-Ո՞վ էր Ձեր սիրելի ֆուտբոլիստն այդ տարիքում։

-Զինեդին Զիդանն իմ սիրելի խաղացողն էր։ Նա դաշտում Պիկասսո էր (հայտնի նկարիչ)։ Գնդակով հրաշքներ էր գործում։

-Մ-19 հավաքականի ո՞ր խաղը Ձեզ պատրաստեց մեծահասակների ֆուտբոլին։

-Խնդիրն այն չէ, որ այն պատրաստի մեծահասակների ֆուտբոլին։ Որոշ ֆուտբոլիստներ առաջընթաց են գրանցում շատ վաղ տարիքում, որոշները՝ ավելի ուշ։ Այդ խաղերը ցույց են տալիս, թե ինչի ես ընդունակ երիտասարդ տարիքում և ինչպես ես օգտագործում քո որակները։

-Որքա՞ն կարևոր է Հայաստանի համար անցկացնել Մ-19-ի Եվրոպայի առաջնությունը։

-Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ։ Կարծում եմ՝ բոլորը շատ ուրախ են ընդունել նման առաջնություն։ Դա հիանալի հնարավորություն է, որպեսզի մարդիկ հետևեն եվրոպական ֆուտբոլի ապագա աստղերի խաղին։

-Ի՞նչ խորհուրդ կտաք ԵԱ-Մ-19 ռաջնությանը մասնակցող խաղացողներին։

-Խորհուրդ եմ տալիս վայելել յուրաքանչյուր պահը։ Յուրաքանչյուրի համար նման խաղերը յուրահատուկ փորձ են։ Հաջողություն եմ մաղթում բոլոր ֆուտբոլիստներին։

-Որտե՞ղ խորհուրդ կտայիք այցելել Հայաստանում երկրպագուներին ու ֆուտբոլիստներին։

-Հայաստանը հարուստ պատմությամբ երկիր է։ Այն առաջինն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Կարող են այցելել հնագույն եկեղեցիներ։ Կարող են այցելել Տաթև, Խոր Վիրապ, Գեղարդ, Նորավանք, հեթանոսական տաճար Գառնի և շատ այլ վայրեր։

-Կա՞ այնպիսի պահ միջազգային կարիերայում, որը հիշելիս հպարտանում եք։

-Ես երբեք չեմ սիրել գովել ինձ։ Այն, ինչ անում եմ՝ ինձ մեծ հաճույք է պատճառում։ Երբ ավարտեմ ֆուտբոլիստի կարիերան՝ կսկսեմ մտածել, թե ինչն է ինձ հպարտացնում։ Հպարտ եմ, նրանով, թե ով եմ դարձել, ինչի եմ հասել և որտեղ եմ այժմ գտնվում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000