Որոնել
Արխիվ
12.07.2019  18:57

Պաշտոնական. «Ատլետիկոն» օրինական չի համարում Գրիզմանի տրանսֆերը «Բարսելոնա»

«Բարսելոնան» քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի մասին: Րոպեներ անց մադրիդյան ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում այդ գործարքն օրինական չի համարում:

«Ատլետիկոն» նշում է, որ այսօր 28-ամյա ֆուտբոլիստի փաստաբանը նրա ու կատալոնական ակումբի անունից վճարել է 120 միլիոն եվրո կազմող հրաժարագինը: Այն ուժի մեջ էր մտել հուլիսի 1-ից:

Այնուամենայնիվ, մադրիդցիները պահանջում են 200 միլիոն վճարել: Որպես պատճառ է նշվում տրանսֆերի մայիսից սկսված նախապատրաստությունը, երբ այն դեռ 200 միլիոն էր կազմում: Մասնավորապես մայիսի 14-ին Գրիզմանը հատուկ տեսանյութով հրաժեշտ է տվել ակումբին ու երկրպագուներին: «Ատլետիկոն» հայտնել է, որ պայմանագրի խզումը փաստացի կատարվել է այդ ժամանակ:

«Հնդիկներն» արդեն սկսել են դատարան դիմելու գործողությունները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000