Որոնել
Արխիվ
12.07.2019  13:38

Վարձակալություն և ամբողջական տրանսֆեր. «Ինտերը» խոշոր գործարք է կատարելու

Իտալիայի հավաքականի ու «Կալյարիի» կենտրոնական կիսապաշտպան Նիկոլո Բարելլան շատ մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

Sky Sport Italia-ն վստահեցնում է, որ «ներաձուրին» վարձակալելու է 22-ամյա ֆուտբոլիստին և պարտավորվելու է մեկ տարի անց 45 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

Հնարավոր պարգևավճարների դեպքում այդ գումարը կարող է հասնել 50 միլիոնի, ինչը ռեկորդային կդառնա միլանցիների համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բարելլայի տեղափոխությունն «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ցանկությունն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000