Որոնել
Արխիվ
12.07.2019  16:49

Տոկիո-2020. Վաճառքի առաջին փուլում ճապոնացիները գնել են 3.22 միլիոն տոմս

Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլում Ճապոնիայի բնակչությունը 3.22 միլիոն տոմս է գնել:

Տոմսերի վիճակահանության առաջին փուլում հաղթողների ավելի քան 90 տոկոսը գնել է տոմսերը, ինչը վկայում է երկրում Օլիմպիական խաղերի հանդեպ աճող հետաքրքրության մասին, գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Այն երկրպագուների համար, ովքեր չէին շահել տոմսեր առաջին փուլում, հավելյալ վիճակահանություն կանցկացվի օգոստոսին` հնարավորություն տալով նրանց ձեռք բերել մեծ քանակությամբ տոմսեր նախքան վաճառքի մեկ այլ փուլի մեկնարկը:

Ընդհանուր առմամբ 7,508,868 մարդ է գրանցվել Տոկիո-2020 կայքում, ինչն առաջին քայլն է հանդիսանում տոմսերի վիճակահանությանը մասնակցելու համար, իսկ տոմսերի վաճառքին հայտավորվելու ընթացքում պաշտոնական կայքն ունեցել է մոտ 24,250,000 այցելու:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000