Որոնել
Արխիվ
12.07.2019  14:50

Ֆուտբոլային հսկան ավարտեց կարիերան (VIDEO)

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Երկար մտածելուց հետո որոշեցի ավարտել կարիերաս: Այս հիանալի խաղն ինձ համար ամեն ինչ է: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնեցին հայտնվել ֆուտբոլում և երկար ժամանակ մնալ այնտեղ»,- իր թվիթերյան էջում գրել է 38-ամյա անգլիացին:

Հարձակվողն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Տոտենհեմի» ՔՊՌ-ի, «Ասթոն Վիլայի», «Նորվիչի», «Սաութհեմփթոնի», «Լիվերպուլի», «Պորտսմութի», «Սթոք Սիթիի» և «Բարնլիի» կազմում:

Անգլիայի հավաքականում նա 42 խաղ է անցկացրել ու 22 գոլ խփել:

Կարուչն աշխարհի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստներից մեկն էր: Նրա հասակն է 201 սմ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000