Որոնել
Արխիվ
12.07.2019  11:16

Իտալական թիմը Չեմպիոնների լիգայի տնային խաղերն անցկացնելու է «Սան-Սիրոյում»

2019-2020թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում «Ատալանտան» տնային խաղերն անցկացնլու է «Սան-Սիրո» մարզադաշտում:

«Մենք հաստատում ենք, որ ընդունել ենք «Ատալանտայի» խնդրանքը Չեմպիոնների լիգայի տնային խաղերը «Սան-Սիրո» մարզադաշտում անցկացնելու վերաբերյալ: Այդ որոշմանն աջակցել է նաև Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան:

Կարծում ենք` այդ հնարավորությունն օգտակար է ոչ միայն «Ատալանտայի», այլ ամբողջ իտալական ֆուտբոլի համար»,- ի պատասխան ANSA-ի հարցմանը, պատասխանել է «Միլան» ակումբը:

Հիշեցնենք, որ «ռոսոներին» մեկ տարով հեռացվել է եվրագավաթներից: «Սան-Սիրոյում» հանդես եկող մեկ այլ թիմ` «Ինտերը» նույնպես մասնակցելու է Չեմպիոնների լիգային:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000