Որոնել
Արխիվ
12.07.2019  13:29

Պաշտոնական. Խորեն Վերանյանը պայմանագիր է կնքել Առաջին խմբի ակումբի հետ

«Տորպեդոն» պայմանագիր է ստորագրել փորձառու կիսապաշտպան Խորեն Վերանյանի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հայկական առաջատար մի շարք ակումբներում` պաշտպանելով «Փյունիկի», «Միկայի», «Իմպուլսի», «Գանձասարի», «Արարատի», «Ալաշկերտի» գույները, իսկ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակի» կազմում:

Ժամանակին Խորեն Վերանյանը խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ այս ամառ ներկայացրել է Արցախի հավաքականը CONIFA-2019-ում ✅

Վերանյանը «Տորպեդոյի» կազմում մասնակցել էր «Արագածի» հետ ստուգողական հանդիպմանը և 11-մետրանոց հարվածով խփել թիմի 3 գոլերից մեկը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000