Որոնել
Արխիվ
12.07.2019  12:43

Վեսելինովիչ. «Հավատացեք, եթե «Բանանցին» թույլ տաս քո դարպասին մոտենալ, այլ արդյունք կլինի»

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Չուկարիչկի» – «Բանանց» հանդիպումից (3:0) հետո սերբական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վեսելինովիչը կիսվել է իր տպավորություններով:

«Սա դիմակայության միայն առաջին կեսն էր: Երեկ ասել էի, որ դիմակայությունը 180 րոպե է շարունակվելու և հիմա բացարձակապես կարծիքս չի փոխվել: Մրցաշրջանի մեկնարկի համար լավ արդյունք է: Առաջին կեսում արժանի էինք ավելի շատ գոլեր խփելուն:

Խաղացինք լուրջ և կազմակերպված թիմի դեմ: Բարձր դիրքավորմամբ խաղալը նրանց լավ որակները չեզոքացնելուն էր ուղղված: Հավատացեք, եթե նրանց թույլ տանք խաղալ մեր դարպասի մոտ, այլ արդյունք կլինի: Մենք նրանց ստիպեցինք այն հատվածներում գնդակին տիրել, որը մեզ է ձեռնտու:

Ես այն մարզիչը չեմ, ով տառապում է գնդակին տիրելիս և նախընտրում է հակագրոհներով խաղալ: Ֆուտբոլում միակ ճիշտ ճանապարհը հարձակվողական և ստեղծագործ խաղն է»,- սերբի խոսքերն է մեջբերում mozzartsport.com-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000