Որոնել
Արխիվ
11.07.2019  23:40

Տանևսկի. «Շնորհավորում եմ «Ալաշկերտին». սա ընդամենը դիմակայության առաջին կեսն էր»

Եվրոպա լիգայի որակավորման փուլում «Ալաշկերտը» «ՀՖՖ Ակադեմիա Ստադիոնում» մրցեց «Մակեդոնիայի» հետ ու հաղթեց՝ 3-1։ 

Խաղից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ մակեդոնացիների գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին։

«Որոշակիորեն, բավարարված եմ արդյունքով, սակայն փորձի պակասը խանգարեց ավելի լավ արդյունքի հասնել։ Պատասխան խաղում ամեն ինչ կանենք, որպեսզի ավելի լավ հանդես գանք՝ ունենալով դրական արդյունք։  Սա ընդամենը դիմակայության առաջին կեսն էր։ Լավ է, որ կարողացանք արտագնա գոլ խփել, բայց, ընդհանուր առմամբ, արդյունքը չի կարող շատ գոհացնել։

Ինձ չզարմացրեց «Ալաշկերտի» խաղը։ Թիմը հենց իր խաղը ցուցարեց։ Ես զարմացած եմ իմ թիմի սխալներից։ Եթե այդ սխալները չլինեին՝ կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել։ Մեր թիմի շատ ֆուտբոլիստներ առաջին անգամ էին հանդես գալիս նման պատասխանատու խաղում։ Թիմը 10 տարի չի խաղացել եվրոպական մրցասպարեզում և փորձի պակաս կար։ Սա փորձի ձեռքբերում է «Մակեդոնիայի» համար։

Շնորհավորում եմ «Ալաշկերտին» հաղթանակի համար։ Շնորհակալություն նաև լավ ընունելության համար»,- Տանևսկիի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակիցը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000