Որոնել
Արխիվ
11.07.2019  10:57

Ուիմբլդոնի կիսաեզրափակչում մրցելու են «պատմության լավագույն հանդիպման» մասնակիցները

Թենիսի «Մեծ սաղավարտի» Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակչու մրցելու են Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը:

Իսպանացին քառորդ եզրափակչում 7:5, 6:2, 6:2 հաշվով վստահ առավելության է հասել ամերիկացի Սեմ Քուերիի նկատմամբ, իսկ շվեյցարացին 4:6, 6:1, 6:4, 6:4 հաշվով կամային հաղթանակ է տոնել ճապոնացի Կեյ Նիշիկորիի դեմ խաղում:

Ֆեդերերն ու Նադալի միջև հանդիպումը դառնալու է հոբելյանական` 40-րդը: Ուիմբլդոնում նրանք մրցել են ընդամենը 3 անգամ, որոնցից 2-ում հաղթել է շվեյցարացին, իսկ 1-ում` իսպանացին:

Նադալը հաղթել է միայն 2008 թվականի եզրափակչում (6:4, 6:4, 6:7, 6:7, 9:7), որը բազմաթիվ մասնագետների վարկածներով համարվում է թենիսի պատմության լավագույն խաղը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000