Որոնել
Արխիվ
11.07.2019  01:55

«Չելսին» առաջին հանդիպումն է անցկացրել Լեմպարդի գլխավորությամբ

«Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդն առաջին հանդիպումն է անցկացրել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի ղեկին։

Անգլիական ակումբը հանդիպել է իռլանդական «Բոգեմիանսին»։ Ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հավելենք, որ «Չելսին» հիմնական կազմով չէր խաղում։

8-րդ րոպեին հաշիվը բացել է Միշի Բատշուային և խաղն ընթացել է հենց լոնդոնցիների առավելությամբ, բայց վերջնամասում՝ 89-րդ րոպեին, Էրիկ Մոլլին կարողացել է վերականգնել հաշվի հավասարությունը։

«Բոգեմիանսն» Իռլանդիայի առաջնությունում 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ ԱՊԼ-ն կմեկնարկի օգոստոսի 9-ին։ Առաջին տուրում Լեմպարդի սաները կխաղան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000