Որոնել
Արխիվ
10.07.2019  22:17

«Բանանցի» համար ո՞ր արդյունքը Սերբիայում դրական կլինի. Ֆայզուլինի ասուլիսը

«Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի սերբական «Չուկարիչկիի» դեմ արտագնա հանդիպումից առաջ մամուլի ասուլիս է տվել Բելգրադում:

«Ծանոթ ենք «Չուկարիչկիի» կազմում տեղի ունեցած փոփոխություններին: Էմոցիոնալ խաղ ենք սպասում: Չեմ ուզում առանձնացնել տանտերերի ֆուտբոլիստներին, որովհետև պետք է կենտրոնանանք ամբողջ թիմի վրա: Խաղը հաղթում է թիմը, այլ ոչ թե անհատը: Մենք ապրում ենք համացանցի դարում և կարող ենք տեղեկություն ստանալ ցանկացած ֆուտբոլիստի ու թիմի մասին: Հանդիպելու ենք ուժեղ մրցակցի:

Մեր տղաներն իրենց լավ են դրսևորել նախորդ մրցաշրջանում, ինչն ապացուցում է Եվրոպա լիգայում հայտնվելը: Բելգրադում դրական կլինի մեզ հաջորդ փուլին մոտեցնող ցանկացած արդյունք: Գիտենք, որ մրցակիցը նոր մարզիչ ունի: Սպասում եմ, որ բարելավելու է թիմի կարգապահությունը: Այս 2-3 շաբաթների ընթացքում ավելի շատ հետևություններ չէինք կարող անել: Ամեն ինչ կտեսնենք հինգշաբթի` խաղադաշտում:

Առաջին անգամ չեմ Բելգրադում, այստեղ եմ եղել ֆուտբոլիստ ժամանակ: Ցավոք, ժամանակ չեմ ունեցել ցանոթանալ քաղաքի գեղեցկությանը: Միգուցե, հաջորդ անգամ հնարավորություն կլինի ծանոթանալ պատմական ու մշակույթային վայրերին»,- Ֆայզուլինի խոսքերն է մեջբերում սերբական ակումբի պաշտոնական կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000