Որոնել
Արխիվ
10.07.2019  21:57

«Մակեդոնիայի» մարզիչ. «Ալաշկերտն այս դիմակայության ֆավորիտն է»

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտն» ուժերը կչափի «Մակեդոնիա» ակումբի հետ, որը ներկայացնում է համանուն երկիրը։

Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես է եկել մակեդոնացիների գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին։ 

«Խաղալու ենք մի թիմի հետ, որն արդեն 4 տարի եվրոպական մրցասպարեզում գոնե մեկ փուլ հաղթահարում է։ Մեզ համար շատ դժվար խաղ է լինելու։ Այս զույգում «Ալաշկերտը» ֆավորիտ է, բայց ամեն ինչ անելու ենք, որ պատվով դուրս գանք դիմակայությունից։

Ինչքան հասցրել ենք ուսումնասիրել՝ «Ալաշկերտը» լուրջ թիմ է և լավ ֆուտբոլ է խաղում։ Հարգում ենք մրցակցին և կրկնեմ, որ բարդ հանդիպում է լինելու։ Պարտությունից բացի ցանկացած արդյունք մեզ համար դրական կհամարվի։

Մենք «Վարդարի» որակարկման շնորհիվ ենք հայտնվել եվրագավաթներում և շատ կարևոր է երբեմն ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում և նախապատրաստական շրջանը, որն անցկացրեցինք բուլղարիայում, ցույց է տալիս թիմի պատրաստվածությունը»,- Տանևսկիի խոսքերն է մեջբերում Football Plus-ը։ 

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 19։00-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000