Որոնել
Արխիվ
09.07.2019  22:33

Ավետիսյան. «Դաշտ էի դուրս եկել իմ խաղը ցուցադրելու համար»

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» «ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտում» մրցեց շվեդական ԱԻԿ-ի հետ ու հաղթեց՝ 2-1։ Խաղից հետո դուբլի հեղինակ դարձած Պետրոս Ավետիսյանը կիսվեց տպավորություններով։ 

«Այսօր հաղթեցինք և շատ լավ տպավորություն ունեմ խաղից։ Արագ գոլ խփեցինք, ինչն օգնեց, որպեսզի ցուցարենք մեր խաղը։ Ճիշտ է, մրցակիցը 10 հոգով էր խաղում, բայց մենք 100 տոկոսով կատարեցինք մարզչի առաջադրանքը։ 

Մենք դաշտ էինք դուրս եկել անմնացորդ նվիրվելու և մեր ֆուտբոլը խաղալու համար։ Հանդիպումը ցույց տվեց, որ եթե ամեն ինչ տալիս ես խաղին՝ արդյունք լինում է։ 

Թիմում շատ լավ մթնոլորտ է․ բոլորս հավաքված ենք մի նպատակի համար և նորեկներն էլ պրոֆեսիոնալ են։ Նրանց միտքը ևս կապված է թիմի հետ և բարձր նպատակներ ունեն։ Մենք նույնպես ամեն ինչ արեցինք, որպեսզի նրանք հարմարվեն թիմին և պատրաստ լինեն։ 

Ունեինք պահեր և կարող էինք խփել երրորդ գոլը՝ չստացվեց։ Կարևորն այն է, որ հաղթել ենք։ 

Վնասվածք չունեմ, պարզապես, հոգնածություն կար։ Ապահովության համար դուրս եկա դաշտից (փոխարինվել է 70-րդ րոպեին-խմբ.)։ 

Չէի կենտրոնացել, որ Չեմպիոնների լիգայում ակումբի առաջին գոլերը ես խփեի։ Դուրս էի եկել դաշտ իմ խաղը ցույց տալու, լավ հանդիպում անցկացնելու համար և ուրախ եմ, որ կարողացա 2 գոլերը ես խփել և Չեմպիոնների լիգայի առաջին խաղում կարողացանք հաղթել։

Ես խաղից առաջ նույնպես նշել էի, որ ԱԻԿ-ը շատ ուժեղ մրցակից է։ Դա ապացուցվեց խաղադաշտում։ Չեմ կարող ասել, որ մենք հաջորդ փուլում ենք։ Շվեդիայում մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում։ Պետք է շուտ վերականգնվենք, որպեսզի կարողանանք այնտեղ լավ հանդես գալ։ 

Ընդհանրապես, սկանդինավյան թիմերը երկար փոխանցումներով են խաղում, բայց ԱԻԿ-ը տիրապետում է նաև փոքր և միջին տարածությունից կատարվող փոխանցումներին։ Ստանդարտները շատ վտանգավոր էին և տեսաք, որ մեկ գոլը հենց ստանդարտից բաց թողեցինք։ 

Շատ չէինք կենտրոնացել մրցակցի վրա։ Հիմնականում ուշադրություն էինք դարձնում մեր խաղի վրա»,- Ավետիսյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակիցը։  

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000