Որոնել
Արխիվ
09.07.2019  21:54

Պաշով. «Վատ է, որ «Արարատ-Արմենիան» գոլ բաց թողեց, պատասխան խաղում դա կարող է որոշիչ լինել»

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» «ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտում» մրցեց շվեդական ԱԻԿ-ի հետ ու հաղթեց՝ 2-1։   

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց արարատցիների պաշտպան Գեորգի Պաշովը։

«Սա առաջին խաղն էր, որը մեր թիմն անցկացրեց Չեմպիոնների լիգայում։ ԱԻԿ-ը Շվեդիայի չեմպիոնն է և մրցաշրջանն էլ այժմ ընթացքի մեջ է։ Նրանք շատ ուժեղ թիմ են։ Կարողացանք հաղթել, բայց գոլ բաց թողեցինք, ինչը շատ վատ է։ Պատասխան խաղում երկրպագուների ճնշում կլինի և մրցակիցը կարող է ավելի ուշադիր գործել։ Այնպես որ, շատ դժվար է լինելու, բայց հաղթանակը դա հաղթանակ է։

Մրցակիցը խաղում էր այնպես, ինչպես մեզ ասաց մարզչական անձնակազմը։ Արեցինք այն, ինչ ասաց մարզիչն ու դա էր պատճառը, որ մեզ մոտ ստացվեց։ 

Նարսնիխը (երևանյան ակումբի աջ վինգեր) նոր խաղացող է, բայց շատ արագ զգացինք միմյանց։ Այնպես որ, համագործակցությունն արդեն շատ լավ է։ 

Լավ է, որ կարողացանք հաղթել և դա շատ լավ է։ Ինչպես ասացի՝ գոլ բաց թողեցինք և դա կարող է որոշիչ լինել երկրորդ խաղում, բայց Աստված տա, որ կարողանանք կատարել մարզչի առաջադրանքներն ու կրկին հասնել արդյունքի»,- Պաշովի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակիցը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000