Որոնել
Արխիվ
09.07.2019  21:29

Վարդան Մինասյան. «Խաղից հետո թիմին ասացի, որ կարող էինք երրորդ գոլը խփել»

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» «ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտում» մրցեց շվեդական ԱԻԿ-ի հետ ու հաղթեց՝ 2-1։  

Խաղից հետո իր մակնաբանությունն է տվել դաշտի տերերի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Անկեղծ լինեմ՝ խաղը լավ դասավորվեց մեզ համար, որովհետև մրցակիցը մնաց 10 հոգով։ Չնայած՝ դրա պատճառը մեր ճնշումն էր և այնպես չէր, որ պատահական էր։ Մենք դեռ ավելացնելու շատ տեղ ունենք, որովհետև նորեկներ կան և թիմը ֆունկցիոնալ առումով լավ վիճակում չէ, բայց կարողացանք տակտիկապես ճիշտ խաղալ։

Ես, ընդհանրապես, խաղից հետո շատ չեմ խոսում, որովհետև թիմը հոգնած է լինում։ Պարզապես ասացի, որ եթե երկրորդ խաղակեսում ավելի խելացի խաղայինք՝ կարող էինք երրորդ գոլը խփել։ Համենայն դեպս շնորհավորեցի, որովհետև թիմն այսօր լավ աշխատանք կատարեց։ 

Ավետիսյանն ու Սանոգոն վնասվաք չստացան, պարզապես նկատվեց մկանային հոգնածություն։ Դա նորմալ է, որովհետև այդ տեմպով խաղալը շատ դժվար է։ 

Ալեքս Ջունիորը շատ հոգնած էր և ժամային գոտիների փոփոխությունը նույնպես ազդեցություն ուներ։ Մենք մինչև ամսի 12-ը նրան հանգիստ ենք տվել։ 12-ին նա կմիանա թիմին և պատասխան խաղում կարող է դաշտ դուրս գալ։ Չեմ կարող ասել՝ մեկնարկային կազմում կլինի, թե՝ ոչ, բայց թիմի հետ կլինի։ 

Մեզ այդ խաղում պակասում էր համագործակցությունը, որովհետև քիչ խաղեր ենք անցկացրել։ Մեզ ժամանակ է պետք։  Երբ սկսում եմ իմ աշխատանքը՝ միշտ առաջին ուշադրությունը դարձնում եմ թիմային պաշտպանությանը։ Մեր խաղն այդ առումով շատ լավ ստացվեց։ Հարձակման գծում փոխամաձայնության խնդիր ունենք, բայց դա ժամանակի խնդիր է։ 

Նրանք պատրաստվել էին 5 պաշտպանով խաղին, բայց կարմիր քարտից հետո սկսեցին 4 պաշտպանով խաղալ։ Կարողանում էինք ճիշտ դիմավորել մրցակցին և սկսեցին ավելի շատ երկար փոխանցումներով խաղալ։ 

Գոռ Մալաքյանը փոխարինվեց, որովհետև կարմիր քարտ ստանալու խնդիր կար։ Ես նրա խաղից դժգոհ չեմ։ 

Մեր նման թիմերը ստանդարտների ժամանակ պաշտպանվելիս դժվարանում են, որովհետև մրցակիցն ավելի բարձրահասակ է։ Այդտեղ այլ տեխնիկա է հարկավոր։ Այսինքն, մի փոքր շուտ ցատկելը, կամ խանգարելը։ Հաջորդ խաղի համար մենք դրա վրա կաշխատենք, բայց չեմ կարող ասել, որ 100 տոկոսով կվերահսկենք ստանդարտները, որովհետև սկանդինավյան երկրների ուժեղ կողմն է դա։ 

Մեզ մոտ նորեկների որակը գնալով բարձրանում է և մրցակցությունը մեծ է։ Մեր թիմը լավ է կոմպլեկտավորված»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակիցը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000