Որոնել
Արխիվ
09.07.2019  20:45

Նորլինգ. «Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից, կարող էինք ավելի շատ գոլ բաց թողնել»

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» «ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտում» մրցեց շվեդական ԱԻԿ-ի հետ ու հաղթեց՝ 2-1։ 

Խաղից հետո մամուլի ասուլիս տվեց շվեդական ակումբի գլխավոր մարզիչ Ռիկարդ Նորլինգը։

«Շատ լավ մրցակից ունեինք և հարգում ենք նրանց։ Մրցակցին թերագնահատելու խնդիր չկա։ Մենք դեռ առջևում պատասխան խաղ ունենք և պետք է փորձենք հասնել արդյունքի։

Դեռ չգիտեմ՝ արդյո՞ք կարմիր քարտն արարացի է։ Պետք է նայեմ տեսագրությունը նոր կոնկրետ կարծիք արտահայտեմ։ 

Չեմ կարող ասել՝ 10 հոգով նման արդդյունք գրանցելը լավ է, թե՝ վատ, բայց 10 հոգով շատ դժվար է խաղալ։ Ամեն ինչ պետք է կարողանաս ուղեղով կառավարել։ Եթե չկարողանայինք դա անել՝ ավելի շատ գոլեր բաց կթողնեինք։ Այնուամենայնիվ, սա արտանգնա խաղ է և գոհ եմ իմ ֆուտբոլիստներից»,- Նորլինգի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակիցը։

Վերջում մարզիչը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000