Որոնել
Արխիվ
09.07.2019  00:47

Ի՞նչ է մտածում Պույոլը Նեյմարի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին

«Բարսելոնայի» լեգենդար նախկին պաշտպան Կառլես Պույոլը խոսել է շրջանառվող այն լուրերի մասին, որոնց համաձայն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն այս ամռանը կվերադառնա կատալոնական ակումբ։

«Բոլոր ֆուտբոլիստները, երբ ինչ-որ որոշում են կայացնում՝ կարծում են, թե իրենց համար ճիշտ ճանապարհը հենց դա է։ Նեյմարի հեռանալը «Բարսելոնայից» բացառություն չէ։ Այնուամենայնիվ, եթե քեզ անհրաժեշտ ֆուտբոլիստը հայտնվում է շուկայում՝ պետք չէ հիշել նրա անցյալը։

Նեյմարը հիանալի խաղացող է, որն ունակ է միայնակ վճռել հանդիպման ելքը։ Վերջին շրջանում նրան խանգարում էին վնասվածքները, բայց դեռ կարող է վերադառնալ բարձր մակարդակի»,- Պույոլի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ բրազիլացին «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին՝ 222 մլն եվրոյով։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000