Որոնել
Արխիվ
08.07.2019  21:50

ՊՍԺ-ն Նեյմարի մասին պաշտոնական հայտարարություն է տարածել

ՊՍԺ-ն նախապատրաստվում է 2019-20 մրցաշրջանին։

Փարիզյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հարձակվող Նեյմարին հաղորդվել է վերադառնալ թիմ և մասնակցի մարզմանը, բայց վերջինս չի ներկայացել։

«ՊՍԺ-ն ցավում է ստեղծված իրավիճակի համար ու համապատասխան միջոցներ կձեռնարկի»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ բրազիլացին ցանկանում է լքել ակումբն ու մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա», ինչը հաստատել է կատալոնական ակումբի նախագահը։ Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք «Բարսելոնան» փորձել կամ փորձում է բանակցություններ վարել ՊՍԺ-ի հետ Նեյմարին ձեռք բերելու համար։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000